IRIB News-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը թույլ չի տա Իրանի դեմ ռազմական բովանդակությամբ բանաձևի ընդունում.
«Ռուսաստանը թույլ չի տա, որ ՄԱԿ ԱԽ-ը ռազմական բովանդակությամբ բանաձև ընդունի Իրանի դեմ: Հաշվի առնելով Լիբիայի սցենարը՝ հնարավոր է նաև Իրան ներխուժելը: Այդ տեսանկյունից մենք չափազանց ուշադիր ենք լինելու այն բոլոր բանաձևերի նկատմամբ, որոնք քննարկվելու են ՄԱԿ ԱԽ-ում:
Իրանի միջուկային գործունեությունն իրականացվում է ԱԷՄԳ-ի վերահսկողության ներքո: Որևէ տեղեկություն չկա, որ Իրանը ռազմական նպատակներով է օգտագործում իր միջուկային ծրագիրը: Իրանը զբաղված է 4.5 տոկոսով ուրանի հարստացմամբ՝ միջուկային վառելիք ստանալու համար»:










































