Գերմանիայի Բամբերգ քաղաքում ծրագրում են կառուցել հուշահամալիր` ի հիշատակ ինկվիզիցիայի զոհ դարձած վհուկների: Քաղաքային իշխանությունների և քաղաքացիների Bamberg Mitte միավորումը ցանկանում է այդ կերպ հիշեցնել հազարավոր անմեղ զոհերի մաին, որոնք մահկանացուն կնքել են 1612-1631թթ.՝ վհուկների դեմ մեծ որսի ժամանակ:
Հուշարձանը կտեղակայվի քաղաքի պատմական հատվածում՝ Գայերսվերթ ամրոցի ետևում, որը ժամանակին եղել է Բամբերգի եպիսկոպոս-իշխանի նստավայրը: Այս մասին հայտնում է Katholisch.de-ն:
Ներկայում Բամբերգի գրադարանում անցկացվում է ցուցահանդես՝ նվիրված ինկվիզիցիային: Այս տարվա օգոստոսին Բամբերգի արքեպիսկոպոս Լյուդվիգ Շիկը նախկինում վհուկների դեմ կայացված վճիռները հայտարարել է անվավեր:








































