«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ`Աժ գրեթե բոլոր խմբակցությունների մեծաթիվ պատգամավորներ խորհրդարանի շենքից դուրս գալուց առաջ «թույլտվություն» են խնդրում ԱԺ գեներալ պատգամավորներ Մանվել Գրիգորյանից և Սեյրան Սարոյանից: Վերջիններս պարտաճանաչորեն բոլոր նիստերին ներկայանում են և ընդունելով շատ պատգամավորների խնդրանքները` հոգեհանգստի կամ ծննդյան արարողության մասնակցելու վերաբերյալ, ընդառաջում են`«բաց թողնելով»:
Ականատեսների վկայությամբ` գեներալների «այո»-ին ու «ոչ»-ին են սպասում նաև իրենց «լավ տղա» համարող շատ օրենսդիրներ: Սակայն Աժ հնաբնակ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում չցանկացավ ընդունել իրողությունը`ասելով. «Նման բան գոյություն չունի, եթե անգամ նման բան է լինում, որ պետք է պատգամավորը բացակայի, նախ թույլտվություն է խնդրում Աժ նախագահից: Մնացած բոլոր դեպքերում տեղեկացնում են ինձ, նոր դուրս գալիս: Դա հորինվածք է»: