Apple ընկերությունը հոկտեմբերի 23-ին կայացած միջոցառման ժամանակ ներկայացրել է MacBook Pro նոթբուքը՝ Retina 13 դյույմանոց էկրանով:
MacBook էկրանը հիմնված է IPS մատրիցայի վրա: Apple-ը պնդում է, որ, համեմատած հին MacBook Pro-ի հետ, համակարգիչն ավելի կոնտրաստային է:
Նոթբուքը կշռում է 1,58 կիլոգրամ:
MacBook-ը գործարկում է Intel Core i5 և i7 պրոցեսորները: Նոթբուքը 8 գիգաբայթ օպերատիվ հիշողություն ունի:
Սարքի արժեքը սկսվելու է 1699 դոլարից:











































