Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարարի թեկնածու Իրակլի Ալասանիան խորհրդարանական լսումների ժամանակ այսօր հայտարարել է, որ Վրաստանն ունենալու է ոչ միայն պաշտպանական, այլև՝ մարտավարական-հարձակողական բնույթի զենք.
«Մենք չենք պատրաստվում վարել զավթողական պատերազմներ: Մարտավարական հարձակողական զենքը մեր առաջադրանքի մասերից մեկն է: Ելնելով դրանից՝ այն մեզ մոտ ոչ միայն կլինի, այլև հնարավոր է՝ մենք ներկրենք նորագույն տեխնոլոգիաներով սպառազինություն:
Բացի այդ, տեղի է ունենալու պաշտպանական սպառազինության թարմացում՝ հաշվի առնելով այն մարտահրավերները, որոնց առջև Վրաստանը հայտնվեց 2008 թվականին»: