Ճապոնիայի Օսակա քաղաքի 5 ուսուցիչներ 500 հազարական իեն (մոտ 6300 դոլար) տուգանք կվճարեն աշխատանքային ժամին դպրոցի տարածքում ծխելու համար: Նշենք, որ Օսակայում դպրոցներում ծխելն արգելված է 2008 թվից:
Այնուամենայնիվ, չնայած օրենսդրական միջոցառումներին և հակածխախոտային արշավներին՝ ծխող մարդկանց տոկոսը Ճապոնիայում բավական բարձր է:








































