Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարարի թեկնածու Մայա Պանջիկիձեն հայտարարել է, որ դեռ վերջանականապես լուծված չէ այն հարցը, թե 2014 թվականից հետո վրացական զինվորական կոնտինգենտն ամբողջովին դուրս է բերվելու Աֆղանստանից:
Պանջիկիձեից առաջ Վրաստանի պաշտպանության նախարարի թեկնածու Իրակլի Ալասանիան հայտարարել էր, թե 2014 թվականից սկսվելու է Աֆղաստանից վրացական զինվորական կոնտինգենտի դուրսբերումը:
Այս կապակցությամբ Պանջիկիձեն հայտարարել է. «Ալասանիայի հայտարարությունը կտրուկ չի եղել այն մասին, որ 2014 թվականին վրացական կոնտինգենտն ամբողջովին լքելու է Աֆղանստանը: Մենք կարծում ենք, որ Վրաստանը պետք է կատարի իր միջազգային բոլոր պարտավորությունները, և չնայած նրան, որ մենք կորցրել ենք 18 զինծառայող՝ մենք պետք է մեր ներդրումն ունենանք աֆղանական օպերացիայում: Դեռ պետք է քննարկել, թե ինչպիսին կլինի մեր մասնակցությունը 2014 թվականից հետո»:









































