ԱԺ այսօրվա նիստում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին նկատողություն արեց՝ կոչ անելով չխախտել նիստների վարման կարգը:
«Ի՞նչ դիտարկում ունեք վարման կարգի վերաբերյալ, Ռուբիկ Հակոբյան»,- հարցրեց Հովիկ Աբարհամյանը: Ի պատասխան՝ Ռուբեն Հակոբյանը նշեց, որ վարման կանոնակարգի համաձայն՝ պետք է նշել բոլոր հարակից զեկուցողների անունները և ոչ թե ընդհանուր հարցնել՝ կա՞ն արդյոք հարակից զեկույցներ:
«Ես մեծ ցանկություն ունեմ ձեզ ընդառաջելու, բայց հնարավորություն չունեմ: Կանոնակարգն ինձ չի ասում, որ անուն առ անուն ասեմ: Ձեր, կոպիտ ասած, մեղքը իմ վրա մի բարդեք»,- պատասխանեց Հովիկ Աբրահամյանը:









































