Եգիպտոսի «Մուսուլման եղբայրների» կառավարությունը հույս ունի Ալժիրի աշխարհիկ ռեժիմից 2 մլրդ դոլարի պարտք ստանալ:
Այս նպատակով Ալժիր է ուղևորվել վարչապետ Հիշամ Քանդիլը:
Բնական գազի մեծ պահանջարկը և էներգակիրների համեմատաբար բարձր գները Ալժիրին հնարավորություն են տվել ստեղծել զգալի արժութային պահեստ`186 մլրդ դոլարի չափով:
Միաժամանակ, Եգիպտոսը ԱՄՀ-ից հույս ունի ստանալ 4,8 մլրդ դոլարի չափով վարկ:










































