«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը չի բացառել, որ իր թիմի կենտրոնական պաշտպան Ռիո Ֆերդինանդը կարող է նոր պայմանագիր ստորագրել ակումբի հետ:
«2-3 տարի Ռիոն դեռևս կարող է խաղալ: Ճիշտ է, նա սկսել է հաճախ վնասվածքներ ստանալ և այդքան արագավազ չէ, որքան նախկինում, սակայն թիմին անհրաժեշտ են Ֆերդինանդի ծառայությունները: Ֆուտբոլիստը 33 տարեկան է, և նրա փորձը պարզապես մեծ նշանակություն ունի թիմի համար:
Ռիոյի` թիմը լքելու համար որևէ պատճառ չեմ տեսնում: Ես անգամ տեղյակ չէի, որ նրա պայմանագրի վերջին տարին է ընթանում: Ձեր հարցն ինձ համար անակնկալ էր»,- ասել է Ֆերգյուսոնը բրիտանացի լրագրողնրի հետ հարցազրույցի ժամանակ:









































