Կայացավ Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի վերջին հանդիպումը: Անդալուսիայում մրցում էին «Սևիլիա»-ն ու «Մալյորկա»-ն:
Խաղն ընթացավ բավականին դիտարժան ու ստացվեց գոլառատ: Հաշվի մեջ երկու անգամ առաջ անցնելով` «Մալյորկա»-ն այդպես էլ չկարողացավ պահպանել առավելությունը:
«Սևիլիա»-ն, ցուցադրելով բարձր կամային հատկանիշներ, կարողացավ հաղթանակ կորզել, իսկ Ալվարո Նեգրեդոն դարձավ դուբլի հեղինակ:
«Սևիլիա»-«Մալյորկա» 3:2
Գոլերը` 0:1, Բիգաս (26′), 1:1, Նեգրեդո (29′), 1:2, Հեմեդ (30’), 2:2, Նեգրեդո (56′), 3:2, Սիսինյո (74)
[www.online-soccer.ru] Sevilla 3-2 Mallorca GOALS by all-goals








































