Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի «Չելսի»-ի դեմ խաղից առաջ «Շախտյոր»-ի կիսապաշտպան Վիլիանը խոսել է այն մասին, թե որտեղ կցանկանար շարունակել կարիերան:
«Ամռանը ես երկու առաջարկ ունեի`«Չելսի»-ից ու «Տոտենհեմ»-ից: Այս թիմերի մեջ ընտրություն կատարելը դժվար է: Չգիտեմ`որտեղ կհայտնվեմ:
«Տոտենհեմ»-ը մեծ ակումբ է: Այն մարզում է հիանալի մարզիչ` Անդրե Վիլաշ-Բոաշը, ով ինձ նախ ցանկանում էր տեսնել «Չելսի»-ում, իսկ հիմա` իր նոր ակումբում: Նա հաճախակի է ինձ կարճ հաղորդագրություններ ուղարկում, ու մենք մշտական կապի մեջ ենք:
Իսկ «Չելսի»-ն «Չելսի»-ն է: Սա զարմանահրաշ թիմ է հիանալի խաղացողներով, բացի այդ էլ նրանք Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրներն են: Ես ուրախ կլինեի այս երկու թիմերից ցանկացածին միանալու դեպքում»,- խաղացողի խոսքերն է մեջբերում Lancenet-ը:







































