Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Սամի Խեդիրան կկարողաա մասնակցել Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրի «Բորուսիա»-ի դեմ խաղին:
25-ամյա գերմանացին երեկ մարզվել է հիմնական խմբի հետ ակումբի մարզաբազայում:
Հիշեցնենք, որ Խեդիրան վնասվածք էր ստացել Իռլանդիայի ընտրանու դեմ խաղում, ինչից հետո բաց թողեց նախ Շվեդիայի դեմ խաղը հավաքականում, իսկ հետո`«Սելտա»-ի դեմ խաղը Իսպանիայի առաջնությունում:
Հիշեցնենք, որ «Բորուսիա»-«Ռեալ» խաղը կկայանա վաղը`հոկտեմբերի 24-ին`ժամը 22:45-ին:










































