Չեմպիոնների լիգայի խաղարկության «Նորշելանդ»-ի դեմ խաղից առաջ «Յուվենթուս»-ի կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն հայտարարել է, որ պետք է շատ զգուշ լինել ու լուրջ մոտեցում ցուցաբերել խաղին:
«Չեմպիոնների լիգայի խաղարկությունում հեշտ խաղեր չեն լինում, այնպես որ պետք է շատ զգույշ լինենք: «Նորշելանդ»-ը խաղացող թիմ է, որի կազմում կան մի շարք ֆուտբոլիստներ, ովքեր խաղում են տարբեր հավաքականներում:
Այս խաղը մեր համար վճռորոշ է Եվրոպայում: Մենք ոչ-ոքի ենք խաղացել առաջին երկու խաղերում, ու հիմա եկել է հաղթելու ժամանակը:
Ինչ վերաբերվում է Նիկլաս Բենդտներին, ապա նա շատ լավ է աշխատում: Մարզում առ մարզում նա ավելի է հարմարվում մեր խաղաոճին»,- Մարկիզիոյի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:









































