Իսպանական մամուլը գրում է, որ կատալոնական «Բարսելոնա»-ի ու Իսպանիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Խերարդ Պիկեն չի կարողանա օգնել թիմին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի՝ «Սելթիկ»-ի դեմ խաղին:
Պիկեն կրկին բաց է թողել «Բարսելոնա»-ի մարզումը ցավերի պատճառով:
Հիշեցնենք, որ Պիկեն վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ «Սպարտակ»-ի դեմ խաղին:












































