Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Խուան Մատան նախախաղյա մամլո ասուլիսի ժամանակ խոսեց առաջիկա խաղի մասին:
– Մենք հասկանում ենք, որ վաղը գնդակի համար մղվող պայքարը շատ բարդ է լինելու: «Շախտյոր»-ը փորձառու ֆուտբոլիստներ ունի, որոնք պատրաստվում են ցույց տալ իրենց լավ կողմերը:
– Ինչպե՞ս կարող է մրցակիցը զարմացնել ձեզ.
– Ընդհանուր առմամբ մենք որակյալ ֆուտբոլիստներ ունենք: «Շախտյոր»-ն ունի լավ ֆուտբոլիստներ, որոնք հմտորեն տիրապետում են գնդակին: Մենք պետք է ամեն ինչ անենք՝ մեր լավագույն որակները ցույց տալու համար:
– Ւ՞նչ փոփոխությունների է ենթարկվել թիմը Դի Մատեոյի գալուց ի վեր.
– Ռոբերտոն հիասքանչ մարզիչ է: Նա փորձում է հասկանալ բոլորին: Նա փորձում է ամեն ինչ իմանալ:
– Ի՞նչ կզգաք, եթե վաղը ոչ-ոքի ավարտվի հանդիպումը.
– Մենք եկել ենք հաղթելու համար: Պատրաստվում ենք 6 միավոր վաստակել:
– Ձեզ անվանում են «Չելսի»-ի «դեմք».
– Հակամետ չեմ…








































