Sportmediaset-ը հաղորդում է, որ իտալական «Միլան»-ի կիսապաշտպան Բակայե Տրաորեն լքելու է թիմը:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Նանսի»-ից է տեղափոխվել «Միլան», իսկ այժմ, ամենայն հավանականությամբ, ձմռանը կհեռանա թիմից:
Հատկանշական է, որ Տրաորեի ու «Միլան»-ի միջև կնքված պայմանագիրը նախատեսված է մինչև 2015 թվականը:









































