Իգոր Վովկովինսկին ԱՄՆ-ում բնակվող ամենաբարձրահասակ մարդն է: Նրա հասակը 235 սմ է: Իգորը բնակվում է Մինեսոտայում և «Թիմբերվուլզ»-ի մեծ երկրպագու է:
30-ամյա հսկան հետաքրքիր նվերներ է ստացել մարզահագուստ արտադրող Reebok ընկերությունից: Հատուկ Վովկովինսկու համար կարվել են 3 զույգ խաղակոշիկներ՝ 68 համարի: Խաղակոշիկների 1 զույգն արժե 25.000 դոլար:
Վերջին 6 տարիներին չափերով փոքր խաղակոշիկների պատճառով Իգորը 16 անգամ վիրահատության է ենթարկվել:
«Վերջապես կարող եմ հանգիստ քայլել: Հիմա կարող եմ ազատ տեղաշարժվել, այցելել սիրելի թիմիս հանդիպումներին»,- նշել է երջանիկ Վովկովինսկին:







































