Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ու Անգլիայի ազգային հավաքականի պաշտպան Ռիո Ֆերդինանդի ու «Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի հակամարտությունը, ըստ երևույթին, լուծում է ստացել: Այս մասին տեղեկացնում է The Independent-ը:
Հիշեցնենք, որ «Սթոք Սիթի»-ի դեմ խաղից առաջ եղած մարզմանը Ռիոն հրաժարվել էր կրել հատուկ վերնաշապիկը, որը նախատեսված էր ռասիզմի դեմ պայքարելու համար: Հավանաբար ֆուտբոլիստը հրաժարվել է կրել այն պատճառով, որ լոնդոնյան «Չելսի»-ի պաշտպան Քոուլը Ֆերդինանդի եղբոր՝ Անտոն Ֆերդինանդի հասցեին արած ռասիստական արտահայտությունների համար մեղմ պատիժ է կրել:
Նախկինում հաղորդել էինք, որ այս պայմաններում Ֆերգյուսոնը կարող է պատժել Ֆերդինանդին վերջինիս շաբաթական աշխատավարձի կրկնապատիկի չափով, որը կազմում է 200,000 ֆունտ: Սակայն, աղբյուրի հաղորդմամբ, կողմերին հաջողվել է ընդհանուր լեզու գտնել:








































