Միջազգային ծովային բյուրոն (IBM) հայտնել է, որ աշխարհում ծովահենների հարձակումների թիվը կրճատվել է՝ հասնելով վերջին 3 տարիների ընթացքում նվազագույնի:
Ինչպես հաղորդում է BBC-ն, առաջին հերթին դա կապված է այն հանգամանքի հետ, որ որոշ երկրներ ռազմական գործողություններ են անցկացնում՝ ուղղված Սոմալիի ափերին ծովահենների գործողությունների դեմ. այստեղ հարձակումների թիվը նախորդ տարվա 200-ից կրճատվել է՝ 2012 թ. հասնելով 17-ի:
Ավելի վաղ բյուրոն հայտնել էր, որ այս տարի ավելացել է ծովահենների հարձակումների թիվը Ատլանտյան օվկիանոսի Գվինեական ծոցում:








































