Բուլղարիայի Վելիկո Տիրնովա քաղաքի հնագետները Պետկո Կարավելովո գյուղի մոտ հայտնաբերել են հին շենքերի փլատակներ, որոնք կառուցվտլ են մոտավորապես մ.թ.ա. 4800 թ.: Գիտնականները նշում են, որ հայտնաբերված տները չափազանց բարձր են եղել ՝ երկու-երեքհարկանի:
«Դա այդ ժամանակաշրջանի չափազանց հազվադեպ գտածո է»,- բացատրել է հնագիտական խմբի ղեկավար Ալեքսանդր Չոխաջիևը:
Փորձագետը նշել է, որ տների բարձրությունը տատանվում է 12-15, լայնությունը՝ 6 մետրի սահմաններում: «Այդ հին շինություններն ապացուցում են, որ բազմահարկ շինություններ գոյություն են ունեցել հեռավոր անցյալում»,- ասել է նա:
Պեղումների ընթացքում հետազոտողները հայտնաբերել են շուրջ 500 հին իրեր, մասնավորապես աշխատանքի տարբեր գործիքներ՝ պատրաստված ոսկորից և քարից, ձկնորսակա կեռիկներ, որոնք ապացուցում են, որ տեղի բնակչությունը, բացի անասնապահությունից և հողագործությունից, զբաղվել է նաև ձկնորսությամբ:







































