Իտալիայի առաջնության 8-րդ տուրի շրջանակներում «Ջենոա»-ի նկատմամբ 4:2 հաշվով առավելության հասնելուց հետո «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Զդենեկ Զեմանը հայտնել է, թե գոհ է իր սաների ցուցադրած խաղից:
«Չեմ հոգնի կրկնել, որ «Ռոմա»-ն ավելի բարձր արդյունքների է արժանի, քան ցուցադրում է: Այս անգամ մենք ապացուցեցինք, որ կարող ենք միասնական լինել ամբողջ 90 րոպեների ընթացքում:
Այժմ պետք է առաջ շարժվել: «Ռոմա»-ն հիանալի խաղաց «Ջենոա»-ի հետ, և եթե ամեն անգամ մենք ջանք չխնայենք հաղթանակի համար, ապա կարող ենք ավելի բարձր արդյունքներ գրանցել»,- իտալական լրատվամիջոցները մեջբերում են Զեմանի խոսքերը:









































