Կատրին Դընյովը (իսկական ազգանունը՝ Դոռլեակ) ծնվել է 1943թ. փարիզում դերասանների ընտանիքում:
Նրա դեբյուտը դարձավ Ա. Յունաբելի «Քոլեջի ուսանողուհիները» (1954) ֆիլմում խաղացած դերը, ապա նա նկարահանման հրապարակում ծանոթացավ ռեժիսոր Ռոժե Վադիմի հետ, որը ոչ միայն նրան հնարավորություն տվեց մուտք գործել կինեմատրոգրաֆի աշխարհ, այլև դարձավ նրա տղայի հայրը:
Հենց Ռոժե Վադիմի պահանջով նա փոխեց իր Դոռլեակ ազգանունը Դընյովի: 1962թ. լույս տեսավ Կատրինի մասնակցությամբ ֆիլմ, որը սկիզբ դրեց դերասանուհու դերասանական փայլուն կարիերայի համար:
Նրան համաշխարհային ճանաչում ու աստղի կարգավիճակ բերեց «Շերբուրգյան հովանոցներ» ֆիլմը, որը 1964թ. արժանացավ Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակին:
1965-ին Դընյովը գլխավոր հերոսուհուն մարմնավորեց Ռոման Պոլանսկու «Զզվանք» ֆիլմում:
Կատրինն աշխատել է այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են՝ Ֆ. Տրյուֆոն, Մ. Ֆերրերին, Ռ. Վարնիեն, Ն. Գարսիան ու այլք:
Նրա կարիերայի բարձրակետը դարձան ռեժիսոր Լուիս Բունյուելի սկանդալային ֆիլմերում դերակատարումները՝ «Ցերեկային գեցեղկուհին», «Տրիստան»:
Դերասանուհին միջազգային շատ կինոփառատոների մրցանակակիր է:











































