Ամերիկյան տիեզերական գործակալությունը ցույց է տալիս Արևը նոր տեսքով: Մեր լուսատուի ակտիվությունը մանրակրկտորեն ուսումնասիրելու համար մասնագետները կիրառել են Արեգակնային դինամիկ աստղադիտարանի կադրերը՝ անցկացնելով դրանք մի քանի ֆիլտրերով՝ աստղի մակերևույթին տեղի ունեցածը ցուցադրելով սպեկտորների մի ամբողջ շարքով:
Փորձի գլխավոր նպատակը տարածության մեջ հսկա քանակության պլազմային արտանետումների ուսումնասիրությունն է, որոնք ուժեղ ազդեցություն են ունենում արբանյակների աշխատանքի և մարդկանց առողջության վրա: Հետազոտության հաջողության դեպքում կհայտնվի մագնիսական փոթորիկների առավել ճշգրիտ ուսումնասիրություն կատարելու հնարավորություն:










































