Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Զինեդին Զիդանը հայտնել է, թե ինչու է որոշել լքել «Ռեալ»-ի մարզական տնօրենի պաշտոնը:
«Այստեղ ես շատ բան եմ սովորել ու շատ բան իմացել: Ես հասկացա, թե ինչ է իրենից ներկայացնում մեծ ակումբը ներքին մակարդակով:
Բայց, կարծում եմ, պետք է ամեն օր լինեմ խաղադաշտում: Դա իմ կիրքն է: Դրա համար էլ որոշեցի վերադառնալ Ֆրանսիա, ստանալ մարզչի որակավորում ու լավ մասնագետ դառնալ:
Ես Մոուրինյոյի հետ ոչ մի խնդիր չեմ ունեցել: Ընդհակառակը, մենք շատ լավ հարաբերությունների մեջ ենք: Ես հնարավորություն եմ ունեցել նրանից շատ բան սովորել»,- Զիդանի խոսքերն է մեջբերում Sport365-ը:







































