Ավստրալացի ավտոարշավորդ Ռոսկո ՄաքԳլաշենը ներկայացրել է Aussie Invader 5R հրթիռային ավտոմոբիլի նախագիծ: Այս մասին հայտնում է MIGnews-ը:
ՄաքԳլաշենը մտադիր է դրանով զարգացնել 1600 կմ/ժ արագություն և ցամաքում արագության բացարձակ ռեկորդ սահմանել: Aussie Invader 5R-ն ունի 18 մետր երկարություն և 3 մետր լայնություն:
200 հազար ձիաուժ հզորությամբ շարժիչը 20 վայրկյանում 3 տոննա հրթիռային վառելիք կծախսի: ՄաքԳլաշենը հույս ունի, որ ավտոմոբիլի փորձարկումները կսկսեն 2014 թվականին:









































