Sunday, 07 06 2026
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»․ հայտնի են հաղթողները
Անգլիական «ամառը» գերազանցում է հայկականին․ ռեկորդային շոգ
ՔԿ-ն կքննի հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին հրապարակումը
Հայաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում

Մոմավառության սրահի և կաթողիկոսական դամբարանի հողօրհնեք` Մայր Աթոռ Ս. Էջմիածնում (լուսանկարներ)

Հոկտեմբերի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվել է մոմավառության սրահի և կաթողիկոսական դամբարանի հողօրհնեքի արարողություն:

Մինչ արարողությունը Միածնաէջ Մայր Տաճարում ձեռամբ Մեծ Բրիտանիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի մատուցվել է Ս. Պատարագ, որին ներկա են եղել Մայր Աթոռի միաբաններ, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության 87-րդ ընդհանուր ժողովի առիթով Հայաստան ժամանած Միության նախագահ Պերճ Սեդրակյանը, կենտրոնական վարչությունը, պատվիրակներ և բազում ուխտավորներ:

Պատարագի ընթացքում կատարվել է հոգեհանգստյան արարողություն երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Երուսաղեմի Հայոց Պատրիարք հոգելույս Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի, ՀԲԸՄ բարեհիշատակ նախագահների և Սիրիայում պատերազմական գործողությունների հետևանքով զոհված հայորդիների հոգիների խաղաղության համար:
Այնուհետև հայրապետական թափորն ուղղվեց դեպի Մայր Տաճարի շրջափակում կառուցվելիք մոմավառության սրահի և կաթողիկոսաց դամբարանի վայրը, որտեղ, նախագահությամբ Վեհափառ Հայրապետի, կատարվեց նոր կառույցի (ճարտարապետներ` Ասլան Մխիթարյան և Հայկ Մկրտչյան) հողօրհնեքի արարողությունը: Արարողության վերջում Նորին Սրբությունն իր օրհնությունն է բերել կառույցի բարերարներ տեր և տիկին Գառնիկ և Անի Յակուբյաններին (ԱՄՆ), որոնց ազնիվ հանձնառությամբ տարիներ առաջ կառուցվել է նաև Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի նոր մասնաշենքը:

Ապա ներկաներն Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդությամբ նաև շրջայց են կատարել Հին Վեհարանում` ծանոթանալով նորոգման աշխատանքների ընթացքին: Այս կապակցությամբ Նորին Սրբությունն իր բարձր գնահատանքն է հայտնել տեր և տիկին Պերճ և Վերա Սեդրակյաններին և Սեդրակյան ընտանիքին, որոնց սրտաբուխ նվիրատվություններով նորոգվում է Հին Վեհարանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում