Տարրական «Լաֆայեթ» դպրոցում աշակերտներին արգելել են տոնել Հելոուինը` հաղորդում է CBS Seattle-ը: Տոնի օրը` հոկտեմբերի 31-ին, ուսումնական օր է, այդ պատճառով դպրոցի ղեկավարությունը անհրաժեշտ է գտել արգելել տոնական հագուստներով գալ դպրոց, քանի որ տոնական հագուստները կարող են շեղել աշակերտների ուշադրությունը` առանց այն էլ նրանց դասաժամերը տոնի կապակցությամբ կրճատվել են:
Աշակերտների ծնողներին վրդովեցրել է դպրոցի տնօրինության որոշումը: Նրանցից մեկի խոսքերով` արգելքի իրական պատճառը ոչ թե կրճատված դասաժամերն են, այլ դպրոցի այն վախը, որ Հելոուինի տոնակատարությունը կարող է վիրավորական լինել ոչ արևմտյան մշակույթ կրող աշակերտների համար:
Որոշ ծնողներ կարծում են, որ դրա համար Հելոուինը արգելելը հիմարություն է, որովհետև այն արդեն բավականին երկար ժամանակ կրոնական տոնից վերածվել է աշխարհիկի:








































