Իտալացի հայտնի հարձակվող Ալեսանդրո դել Պյերոն, որ ներկայումս հանդես է գալիս ավստրալական «Սիդնեյ»-ի կազմում, Ավստրալիայի առաջնության 3-րդ տուրում մրցաշրջանի առաջին հաղթանակը պարգևեց իր թիմին: «Սիդնեյ»-ը խաղում էր «Վեսթերն Ուոնդերերս» ակումբի հետ:
37-ամյա ֆուտբոլիստը հանդիպման 54-րդ րոպեին խփեց խաղի միակ գոլը: Նշենք, որ Դել Պյերոն չկարողացավ դիպուկ իրացնել 11-մետրանոց հարվածը, սակայն անդրադարձից հետո իտալացուն հաջողվեց գոլի հեղինակ դառնալ:
Հատկանշական է, որ Ավստրալիայի առաջնության 3 տուրից հետո «Սիդնեյ»-ն ընդամենը 3 միավոր ունի:






































