Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան մեկնաբանել է երեկ կեսգիշերին տեղի ունեցած «Դեպորտիվո» – «Բարսելոնա» մրցավեճը, որն ավարտվեց կատալոնական ակումբի դժվարին հաղթանակով՝ 4:5:
«Մենք վերահսկում էինք գնդակը, իսկ դա առաջին հերթին նշանակում է խաղի բացում: Իսկ հետո խաղը ցնորքի պես մի բան դարձավ. Խավիեր Մասկերանոն հեռացվեց խաղադաշտից, իսկ մենք ստիպված էինք խաղալ տասը ֆուտբոլիստով:
Այս մրցաշրջանում արդեն երկրորդ անգամ է՝ մենք տասը ֆուտբոլիստով ենք հանդես գալիս: Չորս տարի է՝ «Բարսելոնա»-ում եմ, չեմ հիշում մի դեպք, որ այսքան ժամանակ մենք տասը խաղացողով հանդես գանք: Այնուամենայնիվ, ես չեմ ուզում խոսել մրցավարության մասին: Ուզում եմ կենտրոնանալ դրական կողմերի վրա ու փաստել, որ իմ տղաները կարողացան պահել հաղթական հաշիվը»,- ասել է Վիլանովան:






































