Ի՞նչն է երեխաների հանդեպ սեռական հակում առաջացնում: Ի՞նչ է կատարվում պեդոֆիլի ուղեղում: Նման հարցերի պատասխանները փնտրել են և փնտրում են գերմանական Կիլե քաղաքի համալսարանի գիտնականները:
Լրատվամիջոցները գրում են, որ 5 գիտահետազոտական գերմանական ընկերություններ որոշել են միասին բացահայտել պեդոֆիլիայի ֆենոմենը:
Չնայած, որ այս երևույթի ուսումնասիրության համար մի շարք երկրներում խոշոր գումարներ են տրամադրվում, սակայն պեդոֆիլների ուղեղի գործունեությունը դեռ քիչ է ուսումնասիրված` հաղորդում է DW-ն:
Հետազոտությունների արդյունքում գիտնականները նշում են, որ պեդոֆիլներն ունեն փսիխոսոմատիկ առանձնահատկություններ, նրանց ուղեղի զարգացվածությունը 8 մակարդակով ավելի ցածր է միջին ցուցանիշից:
Հետաքրքիր է այն հանգամանքը, որ պեդոֆիլների ինտելեկտի մակարդակը կախված է հավանական զոհերից: Որքան հիմար է պեդոֆիլը, այնքան փոքր են նրա զոհերը:
Հետազոտողները պեդոֆիլիան դասում է հոգեկան հիվանդությունների շարքը. իրականում միայն այն հանգամանքը հաշվի առնելով, որ եթե նա բռնի գործողությունների է դիմում շրջապատի նկատմամբ, դա կարող է դառնալ հենց պեդոֆիլի տառապանքի պատճառ: Իսկ եթե մարդը սեռական հակում ունի երեխաների նկատմամբ, սակայն հանցագործ չի դառնում, ապա գիտնականների կարծիքով` կարելի է խոսել պեդոֆիլիայի մասին՝ ուղղակի որպես սեռական կողմնորոշման մասին:










































