Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը մեկնաբանել է «Սթոք Սիթի»-ի հանդեպ տարած հաղթանակը:
«Մեկնարկն այդքան էլ լավը չէր մեզ համար: Սակայն մեզ հաջողվեց ուժ հավաքել ու լավ ֆուտբոլ ցույց տալ: Կարծում եմ՝ մենք կարող էինք ավելի շատ գոլեր խփել: Ռունին ու Ուելբեքն այսօր շատ արդյունավետ էին: Ուրախ եմ տղաների համար»,- ասել է շոտլանդացի մասնագետը:









































