Հաջորդ մրցաշրջանում «Միլան»-ին նոր հիմնական դարպասապահի ծառայություններ անհրաժեշտ կլինեն:
Ուստի ակումբը կարող է վերադառնալ «Տոտենհեմ»-ի ֆուտբոլիստ Ուգո Լյորիսի իրավունքների ձեռքբերման գաղափարին: Վերջինիս գործերն այնքան էլ հաջող չեն ընթանում Անգլիայում:
Չի բացառվում, որ Ֆրանսիայի ազգային ընտրանու դարպասապահը, ով «Տոտենհեմ»-ում պահեստայինների նստարանին է, կտեղափոխվի «Միլան» առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:










































