Բրոկոլին և բրյուսելյան կաղամբը կարող են դառնալ ամենաարդյունավետ թերապևտիկ միջոցը կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար:
ԱՄՆ-ի բժիշկներին հաջողվել է ստեղծել դեղամիջոց, որը բաղկացած է բրոկոլիի և բրյուսելյան կաղամբի էքստրակտներից: Լաբարատոր հետազոտությունը ցույց է տվել, որ քաղցկեղի բջիջները սկսում են քայքայվել դեղամիջոցի մի քանի չափաբաժնի ընդունումից հետո: Բժիշկները նշել են, որ այս բույսերի հիմքի վրա ստեղծված դեղամիջոցը լիովին անվնաս է կանանց առողջության համար:








































