Грузия Online-ի փոխանցմամբ`«Վրացական երազանք» դաշինքն աշխատում է նոր նախաձեռնության ուղղությամբ, որով նախատեսվում է ստեղծել նոր պաշտոն` ռազմական հարցերով խորհրդարանի հավատարմատար կամ ավելի կարճ ասած` ռազմական օմբուդսմեն:
Խորհրդարանական հավատարմատարն արձագանքելու է զորամասերում գրանցված խախտումներին, հաշտարարի դեր է կատարելու զինվորների ու սպաների միջև: Համապատասխան օրենքի ընդունումից հետո ռազմական օմբուդսմենը կկարողանա յուրաքանչյուր պահին այցելել ցանկացած զորամաս:
Համապատասխան օրինագիծն արդեն պատրաստվել է խորհրդարանի պաշտպանական ու անվտանգության հանձնաժողովի ղեկավարի թեկնածու Իրակլի Սեսիաշվիլիի կողմից: Վերջինս կարծում է, որ տվյալ ինստիտուտի գործարկումից հետո պաշտպանական գերատեսչության գործունեությունը կդառնա ավելի թափանցիկ:










































