Երեկ «Նաիրի» բժշկական կենտրոն են տեղափոխել սիրված դերասան Սոս Սարգսյանին: Նախնական ախտորոշմամբ` թոքերի անբավարարվածություն: Ուշ երեկոյան «Հրապարակ»-ը տեղեկացավ, որ Վարպետը թեև կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է, բայց առողջական վիճակը բավարար է:
Մտերիմներն անհանգստանում էին, որ մեր կինոյի Նահապետը չի կարողանա մասնակցել հաջորդ շաբաթ կայանալիք իր «Ոտնամանները» գրքի շնորհանդեսին: Մենք շուտափույթ ապաքինում ենք մաղթում Վարպետին և հուսով ենք, որ նա շնորհանդեսը կզարդարի իր մասնակցությամբ:






































