Հնդկական գյուղերից մեկում, որը գտնվում է Վարանաս սուրբ քաղաքի մերձակայքում, ապրում է մի մարդ, ով արդեն 40 տարի չի լողացել:
Պատճառն այն է, որ 66-ամյա Քայլաշը երազել է որդի ունենալ։ Իր հարսանիքից հետո նա այդ մասին պատմել է մի հոգևորականի, որն էլ խորհուրդ է տվել տղա ունենալու համար չլվացվել և մազերը չկտրել:
Եվ թեև Քայլաշը չի լվացվել արդեն 37 տարի, նա այդպես էլ որդի չի ունեցել, այլ՝ յոթ աղջիկ, և որ նա և իր 60-ամյա կինը երբևէ տղա կունենան՝ անհավանական է:
Քայլաշը պնդում է, որ դա իր ընտրությունը չէ, այլ՝ Աստծո: Ահա թե ինչու նա կլողանա այն ժամանակ, երբ տղա ունենա, կամ էլ… արդեն հաջորդ կյանքում:







































