Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Սերժ Սարգսյանի բաժակաճառը

Ի պատիվ պաշտոնական այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի`Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի և տիկին Լիլիտա Զատլերեի անունից երեկ երեկոյան տրվել է պաշտոնական ընթրիք:

***
Նախագահ Սերժ Սարգսյանի բաժակաճառը Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի անունից` իր պատվին տրված պաշտոնական ընթրիքի ժամանակ

«Մեծարգո´ պարոն Նախագահ և տիկին Զատլերե,

Տիկնա´յք և պարոնա´յք,

Մեծապես զգացված եմ բարեկամ Լատ¬վի¬այում Հայաստանի պատվիրակությանը ցու¬ցաբերված ջերմ ընդունելություն համար: Այսօր ես պաշտոնական այցով գտնվում եմ հյուր¬ընկալ լատվիական հողում գործընկերոջս՝ Լատվիայի նախագահ պարոն Զատլեր¬սի հրա¬վերով: Գրեթե մեկ տարի առաջ էլ պատիվ և հաճույք ունեցանք Հայաստանում հյուրըն¬կալելու տեր և տիկին Զատլերսներին։ Հավա¬տում եմ, որ նման բարձրաստիճան փոխայ¬ցելությունների պարբերականությունը լավա¬գույնս է արտահայ¬տում մեր երկրների միջև առկա քաղաքական երկխոսության և փոխ¬վստա¬հության բարձր մակարդակը։

Մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերություններն ունեն ոչ երկարատև՝ 20-ամյա ժամանակագրություն, սակայն մեր ժո¬ղովուրդների միջև սերտ շփումների պատ¬մությունը չի սահմանափակվում այդ կարճ հատ¬վածով: Դիվանագիտական հարաբերու¬թյուն¬¬¬ներն ու մեր պետությունների միջև ըն¬թացող աշխույժ քաղաքական երկխո¬սությունը գալիս են հաստատելու հայ և լատվիացի ժողովուրդների ազատ ու անկախ ապրելու դարավոր երազանքի իրականացումը և այդ իրողությունն անշրջելի դարձնելու գործում փոխադարձ աջակցությունը:

Պատմական զարգացումների բերումով հայերը հայտնի են որպես միջնորդներ Արևելքի և Արևմուտքի, Հյուսիսի և Հարավի միջև շփումներում: Լատվիան չէր վրիպել հայ վաճառականների ուշադրությունից, և հայ առևտրային կապիտալը 19-րդ դարի վերջից ի վեր ներկայություն էր հաստատել այս հյուրընկալ երկրում: Այսօր էլ Լատվիայում բնակվում, աշխատում և ստեղծագործում են ավելի քան չորս հազար հայեր, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում հայ-լատվիական մերձեցմանը, շփումներին նպաստելու համար։

Լատվիահայ համայնքը, սակայն, մեր երկրները կապող բազմաթիվ թելերից մեկն է միայն: Հայաստանն ու Լատվիան շատ առումներով նման երկրներ են: Ի նկատի չունեմ միայն տարածքի ու բնակչության համադրելի լինելու հանգամանքը: Հայաստանը ևս Լատ¬վիայի պես ընտրել է զարգացման եվրոպական ուղին: Մենք դավանում ենք միևնույն արժեք¬ները, որոնք խարսխված են ժողովրդա¬վա¬րության և մարդու իրավունքների պաշտպանության սկզբունք¬ների վրա: Բացի այդ, մեր երկրները հարուստ չեն բնական պաշարներով, ուստի և մենք պար¬տավոր ենք լինել ճկուն և աշխա¬տասեր` մեր զարգացումը կապելով մարդկային կապիտալի, մարդկանց ստեղծագործ հնարա¬վորությունների հետ: Այս ամենին, թերևս, կարող ենք նաև գումարել մեր ընդհանուր անցյալը, և կունենանք այն իրական պատկերը, որը մեզ համատեղ առաջ շարժվելու ամուր հիմքեր է տալիս: Մենք պետք է ջանք ու եռանդ չխնայենք մեր երկու ժողովուրդների ուղղակի շփումները խրախուսելու, ինչպես նաև երկկողմ հարա¬բերությունների քաղաքական, տնտե¬սա¬կան, մշակութային և մի շարք այլ բա¬ղադրիչները բովանդակալից դարձնելու ուղ¬ղությամբ:

Ես անձամբ շատ ջերմ տպավորություններ եմ պահպանել երիտասարդ տարիներին Լատ¬վիա կատարած իմ այցելություններից։ Դոմյան տաճարը, Ռիգայի հին քաղաքի գեղեցիկ ճար¬տա¬րապետությունը, մարդկանց սիրալիր ու բարյացկամ վերաբերմունքը և, վերջապես, խոր արմատացած եվրոպական պատկա¬նելությունը դրոշմվել են ոչ միայն իմ, այլև շատ հայ այցելուների հիշողությունում։ Ուրախու¬թյամբ պիտի նշեմ, որ հետագայում՝ արդեն անկա¬խության տարիներին, երբ ես Ռիգա այցելեցի որպես անկախ Հայաստանի պաշտ¬պանու¬թյան նախարար, համոզվեցի, որ ձեր հրաշալի մայրաքաղաքը տարեցտարի ավելի ու ավելի է գեղեցկանում:

Միմյանց մշակույթի, արվեստի և գրա¬կանության հանդեպ մեր ժողովուրդների հե¬տաքրքրությունը հարուստ պատմություն ունի: Լատվիացի ժողովրդի մեծ զավակ և հայ ժողովրդի լավ բարեկամ Մարիս Չակլայսի թարգմա¬նությունների շնորհիվ Լատվիայի հասարա¬կությունը կարողացավ ճանաչել հայ գրա¬կանությունը: Ուրախ եմ, որ մեր մշակույթի նախարարությունները կարողացել են ըստ արժանվույն գնահատել այս փոխառնչու¬թյուն¬ները և այսօր վերակենդանացնում են լավա¬գույն ավանդույթները` նպաստելով մշա¬կու¬թային շփումների աշխուժացմանը:

Հարգարժա´ն պարոն Նախագահ,

Լատվիայի հետ հարաբերությունները կա¬ռու¬ցելիս հաշվի ենք առնում ոչ միայն համատեղ անցյալը, այլև մեր համատեղ ապագան: Այսօր Լատվիան մեզ համար ոչ միայն բարեկամ է, այլև կարևոր գործընկեր Հայաստան-Եվրա¬միություն համագործակցության շրջանակնե¬րում: Հայաստանը հաստատակամ է Եվրոպա¬կան միության հետ հարաբերությունները խո¬րացնելու իր հանձնառությանը և այդ տեսանկ¬յունից էապես արժևորում է Լատվիայի աջակ¬ցությունը և պատրաստակամությունը՝ սատար կանգնելու եվրոպական մեծ ընտա¬նիքին Հայաստանի մերձեցման ջանքերին: Ընդ որում, մենք Լատվիան դիտում ենք որպես Հայաս¬տանին և Եվրամիությանը կապող ոչ միայն քաղաքական, այլև կարևոր տնտեսական օղակ։

Տիկնա´յք և պարոնա´յք,

Դեպի ապագան ուղղված այս շեշտադրմամբ էլ խնդրում եմ ինձ հետ բաժակ բարձրացնել ի պատիվ

– հյուրընկալ տանտերերի՝ Լատվիայի Նախա¬գահ պարոն Վալդիս Զատլերսի և տիկին Լիլի¬տա Զատլերեի,

– Հայաստանի և Լատվիայի ժողովուրդների պայ¬ծառ ապագայի և

– հայ-լատվիական բարեկամության»:

ՀՀ նախագահի աշխատակազմ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում