Բեյրութի ահաբեկչությունից հետո իրավիճակը երկրում սրվել է։ Ինչպես տեղեկացնում են լիբանանյան ԶԼՄ-ները, երկրի տարբեր հատվածներում ընդդիմության բարկացած կողմնակիցները փակում են ճանապարհները: Այսպես, Բեյրութում վառվող անվադողերով արգելափակել են ռուսական դեսպանատանը հարող Թարիկ Էլ-Ջեդիդա, Քուրնեյշ Մազարի և Սպորտ–սիթի թաղամասերը: Վերջինի մոտ լսվում են հրաձգային կրակահերթի ձայներ:











































