Daily Star-ը հաղորդում է, որ իտալական «Ֆիորենտինա»-ն ցանկանում է իր կազմը համալրել մեքսիկացի ֆուտբոլիստ Խավիեր Էրնանդեսով, ով ավելի հայտնի է իբրև Չիչարիտո:
Աղբյուրի պնդմամբ՝ իտալական կողմը պատրաստ է Չիչարիտոյի տրանսֆերի դիմաց «Յունայթեդ»-ին հատկացնել 8 միլիոն եվրո:
Արդյոք ինքը՝ Չիչարիտոն, կցանկանա՞ հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ից՝ մեծ հարց է: Այոˊ, «Ֆիորենտինա»-ն կհատկացնի նրան ավելի շատ խաղային ժամանակ, բայց «Մանչեսթեր Յունայթեդ»-ը մնում է «Մանչեսթեր Յունայթեդ»…









































