«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտարարել է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբը միջոցներ կունենա թիմի կազմն ուժեղացնելու համար:
«Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մեր վարած քաղաքականությունը լավ դաս եղավ մեզ համար: Ակնհայտ է, որ մենք պետք է հզորացնենք թիմի հարձակվողական գիծը: Հունվարին այդ նպատակի համար միջոցներ կունենանք: Այժմ մեր սկաուտները հարձակվող են փնտրում մեզ համար: Վստահ եմ, որ կկարողանանք արժանի թեկնածու գտնել»,- հայտարարել է Ռոջերսը:





































