Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն France Football-ին տված հարցազրույցում իր հիացմունքն է հայտնել «արքայական ակումբ»-ի խաղաոճի նկատմամբ:
«Ինձ դուր է գալիս, թե ինչպես են խաղում «Ռեալ»-ում: Իմ սաների նման որևէ այլ թիմ չի կարող խաղալ: Բենզեմայի կամ Ռոնալդուի գործողությունները ֆանտաստիկ վարպետության արդյունք են: Ժամանակն է, որ վերջ դնենք «Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի միջև համեմատություններին»,- ասել է Մոուրինյոն:










































