«Յուվենթուս»-ի կիսապաշտպան Սեբաստիան Ջովինկոն հայտնել է, թե ինչու են վատ վերաբերվում թուրինցիներին իտալական այլ ակումբների երկրպագուները:
«Մեր և այլ ակումբների միջև լարված հարաբերությունները հետևյալ բացատրությունն ունեն. ցավալի է տեսնել, թե ինչպես է մեկը միշտ հաղթում, հետո էլ շարունակում այդ հաղթարշավը հաջորդ մրցաշրջանում: Տրամաբանական է, որ մարդիկ սկսում են վիճաբանության առարկա դարձնել անգամ ամենաաննշան երևույթները: Այնպես որ` գիտեմ, թե ինչու են շատերն ատում «Յուվենթուս»-ը»,- Ջովինկոյի խոսքերը մեջբերում են իտալական լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Յուվենթուս»-ը նվաճեց «սկուդետո»-ն` չպարտվելով ոչ մի խաղում: Ա Սերիայի ներկայիս մրցաշրջանում ևս թուրինցիները դեռևս պարտություն չեն կրել:







































