Բրազիլական «Սանթոս»-ի և Բրազիլիայի ազգային ընտրանու հարձակվող Նեյմարը ևս մեկ անգամ հերքել է լուրերն այն մասին, թե ինքը պատրաստվում է փոխել ակումբը:
«Ինչ եմ անելու հետո՝ որոշելու ենք միայն ես և իմ հայրը, ոչ թե լրագրողներն ու թերթերը: Եթե որոշեմ հեռանալ «Սանթոս»-ից, կհայտարարեմ դրա մասին: Սակայն հիմա ցանկանում եմ մնալ իմ թիմում, հավատացե՛ք ինձ»,- մասնավորապես ասել է Նեյմարը:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Նեյմարը 2013 թվականին, ամենայն հավանականությամբ, հանդես կգա կատալոնական «Բարսելոնա»-ի կազմում:










































