Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն» ֆուտբոլային ակումբի ու Շվեդիայի ազգային ընտրանու հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ ինքը լիովին կենտրոնացել է փարիզյան ակումբի խաղերի ուղղությամբ:
«Չեմ կարոտում «Միլան»-ը: Այստեղ՝ ՊՍԺ-ում, մենք ուզում ենք նվաճել բոլոր հնարավոր տիտղոսները: Մեր նախագիծը միայն կես ճանապարհին է»,- Sky Sport Italia-ն փոխանցում է Իբրահիմովիչի խոսքերը:
Հիշեցնենք, որ Զլատանն այս ամռանն է «Միլան»-ից տեղափոխվել ֆրանսիական ակումբ:







































