Իտալական «Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին պնդում է, որ իր ակումբը թիմի գլխավոր մարզչին փոխարինելու տարբերակներ չի փնտրում:
«Երբեք չենք մտածել Ալեգրիի հրաժարականի մասին: «Միլան»-ը հավատում է նրան: Ալեգրիի գլխավորությամբ թիմը 162 միավոր է վաստակել, այսինքն՝ ավելի շատ, քան ցանկացած այլ մարզչի գլխավորության պարագայում: Ալեգրիի գալով՝ «Միլան»-ում նոր ժամանակաշրջան սկսվեց, և մենք կարծում ենք՝ այն կվերածնվի:
Չեմպիոնների Լի՞գան. մեզ միշտ էլ հաջողվել է դուրս գալ խմբային փուլից: Հույս ունեմ՝ մեզ կհաջողվի պահպանել այս հաճելի ավանդույթը: Փլեյ-օֆֆ դուրս գալը մեր նպատակն է»,- Sky Italia-ն փոխանցում է Գալիանիի խոսքերը:









































