«Ուրալ»-ի ավագ Դենիս Թումասյանը հայտնել է, որ «Նևթեքիմիկ»-ի դեմ խաղացել է ոտքի կոտրվածքով:
«Ես ոտքի կոտրվածք եմ ստացել: Որևէ մեկի չեմ կարող մեղադրել: Ինքս ոլորեցի ոտքս` անկյունային հարված իրացնելիս: Անգամ ենթադրել չէի կարող, որ ամեն ինչ այսքան լուրջ է: Սկզբում ուզում էի խնդրել, որ ինձ փոխարինեն, սակայն հետո թվաց, թե ամեն ինչ կարգավորվել է:
Ընդմիջմանը մեր մարզիչ Պավել Գուսևը հարցրեց` կարո՞ղ եմ արդյոք խաղալ: Պատասխանս դրական էր: Միայն երկրորդ խաղակեսի ընթացքում անտանելի ցավ զգացի և ստիպված լքեցի խաղադաշտը: Հավանաբար, բարդացրեցի վնասվածքս: Առաջիկա 1-2 օրերի ընթացքում բժիշկները կորոշեն` պե՞տք է արդյոք վիրահատություն կատարել: Ցանկացած դեպքում ֆուտբոլային տարին ինձ համար, ցավոք, ավարտված է»,- հայտնել է Թումասյանը լրագրողներին:












































