Այսօր կայացավ Իսպանիայի գավաթի ընթացիկ խաղարկության 1/16 եզրափակչի վիճակահանությունը:
Կատալոնական «Բարսելոնա»-ն կխաղա 3-րդ դիվիզիոնում հանդես եկող «Ալաբես» թիմի հետ: «Ռեալ»-ի հակառակորդն «Ալկոնյո»-ն է: Այդ մասին տեղեկացնում է Goal.com-ը:
Եթե թիմերը կարողանան հաղթահարել քառորդ եզրափակչի արգելքը, ապա կիսաեզրափակչում կհանդիպեն միմյանց հետ: Այդ պարագայում «Էլ կլասիկո»-ները կկայանան 2013թ հունվարի 23-ին և 30-ին:






































