Գիտնականները վաղուց են վիճում բուսակերության օգտակարության թեմայով: Իրենց ավանդն են այս հարցում ներդրել Լոմա Լինդայի համալսարանի աշխատակիցները: Նրանք անցկացրել են հետազոտություն և եզրակացրել, որ մսից հրաժարվելը տալիս է առավել շատ դրական, քան բացասական արդյունք: Այս մասին հայտնում է Rosbalt.ru-ն:
Առաջին նման ուսումնասիրությունները համալսարանը սկսել է դեռևս 70-80 ականներին: Այդ ժամանակ գիտնականները հետևել են տասնյակ հազարավոր 7-րդ օրվա ադվենտիստների: Հետազոտությունները ցույց են տվել, որ մսից հրաժարվողները, ապրում են ավելի երկար, քան մսակերները:
Գիտնականները նաև պարզել են, որ մրգերը, բանջարեղենը, ընդեղենը և ընկուզեղենը նվազեցնում են քաղցկեղի և դիաբետի առաջացման հավանակնութունը: Դրանք օգնում են մարմնի նորմալ քաշի պահպանմանը, բարձրացնում ուղեղի աշխատանքի ակտիվությունը:
2002 թվականին համալսարանը գրանտ է ստացել ԱՄՆ-ի Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից՝ թույլտվություն ստանալով շարունակել համապատասխան հետազոտությունը: Ներկայում գիտնականները ներկայացրել են իրենց երկրորդ աշխատանքի արդյունքները, որոնք վերաբերում են 96 հազար ադվենտիստների:
Պարզվել է, արական սեռի բուսակեր ադվենտիստները ապրել են միջինը 83,3 տարի, իսկ կանայք՝ 85,7 տարի: Դա 9,5 և 6,1 տարով երկար է միջին ցուցանիշներից: Բացի այդ՝ մսից հրաժարված մարդիկ, որպես կանոն, կշռել են 13,6 կգ թեթև:







































