«Սանթոս»-ի հարձակվող Նեյմարը հայտարարել է, որ DIS ըկերությունը, որին պատկանում է իր իրավունքների մի մասը, չի կարող ազդել ներկայիս ակումբը ժամկետից շուտ լքելու ֆուտբոլիստի որոշման վրա:
«DIS-ին է պատկանում իմ իրավունքների մի մասը, սակայն ընկերությունը չի կարող իմ կյանքի և կարիերայի համար կարևոր նշանակություն ունեցող որոշումներ կայացնել:
«Սանթոս»-ից հեռանալու որոշումը միայն ես կկայացնեմ` խորհրդակցելով հայրիկիս հետ: Եթե դուք լսեք բրազիլական ակումբը լքելու մասին լսեք մեզնից մեկից, ապա իմացեք, որ այդպես էլ կլինի: Մնացած շրջանառվող լուրերին խորհուրդ եմ տալիս չհավատալ»,- ասել է Նեյմարը:






































